փոխարժեքներ
Տեղեկատվությունը մատուցված է ԿԲ-ի կողմից
USD 363.00
EUR 461.00
RUB 12.93
GBP 561.00
Բաժանորդագրություն
Ուղարկեք ինձ նորություններ եւ տեղեկատվություն eBuy.am–ի մասին
Անուն
Էլ.փոստ
 

Պայմաններ

ԿԱՆՈՆՆԵՐ

ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

ՄԱՍ 1. ՕՏԱՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
Սակարկությունների Անցկացման Պայմանների ու Պահանջների սույն  Կանոններում (այսուհետ. Կանոններ) օգտագործվող հիմնական հասկացությունները.
 
1.1 Ծառայություններ նշանակում է <<Սամասու>> ՍՊԸ-ի կողմից մատուցվող ինտերնետային սակարկությունների միջոցով ավտոմեքենաների կամ այլ գույքի վաճառքի ծառայություններ:
 
1.2 Ընկերություն կամ Վաճառող նշանակում է <<Սամասու>> ՍՊԸ, որն իրականացնում է ծառայությունների մատուցումը, ներառյալ սակարկությունների կազմակերպումն ու վաճառքը:
 
1.3 Գույք նշանակում է ավտոմեքենա կամ այլ գույք, որի վաճառքն իրականացվում է ծառայությունների մատուցման միջոցով:
 
1.4 Մասնակից նշանակում է ցանկացած իրավաբանական կամ 17 տարեկանից ավելի տարիքով ֆիզիկական անձ, որն այցելում է սույն էջը և/կամ օգտվում տրամադրվող ծառայություններից:
 
1.5 Մեկնարկային գին նշանակում է Վաճառողի կողմից գույքի համար սակարկությունների սկզբում սահմանված նախնական գինը:
 
1.6 Գնման գին նշանակում է Վաճառողի կողմից գույքի վաճառքի համար առաջարկվող գինը:
 
1.7 Գնային Առաջարկ նշանակում է ցանկացած Մասնակցի կողմից գույքը գնելու համար առաջարկված գինը:
 
1.8 Լավագույն գին նշանակում է Մասնակցի կողմից գույքի գնման համար առաջարկվող ամենաբարձր գինը, որի հիման վրա Մասնակիցը համարվում է հաղթող:
 
1.9 Ընթացիկ գին նշանակում է գույքի համար սակարկությունների անցկացման տվյալ պահին առաջարկվող գինը մասնակցի կողմից:
 
1.10 Պայմանագիր նշանակում է գույքի Առքուվաճառքի Պայմանագիր, որը կնքվում է Վաճառողի և սակարկությունների ընթացքում Լավագույն գին առաջարկող Մասնակցի միջև:

ՄԱՍ 2. ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
2.1 Մասնակիցը պարտավոր չէ գրանցվել կայք այցելելիս:
 
2.2 Մասնակիցը` սակարկությունների մասնակից դառնալու և Ծառայություններից օգտվելու համար պարտավոր է.
2.2.1 Գրանցվել` լրացնելով համապատասխան էջում նշված տեղեկությունները.
2.2.2 Վճարել սակարկությունների մասնակցության վճարը, որն ենթակա չէ ետ վճարման.
2.2.3. Վճարել սակարկությունների մասնակցության դեպոզիտը, որն ենթակա է վերադարձման և/կամ գույքի վաճառքի գնի մեջ հաշվանցման, բացառությամբ այն դեպքերի, երբ Հաճախորդը սակարկությունների արդյունքում համարվում է հաղթող, սակայն 5 օրվա ընթացքում չի իրականացնում գույքի վճարումը.
2.2.4 Սակարկություններում հաղթելու դեպքում` 5 օրվա ընթացքում Վաճառողի հետ կնքել Պայմանագիր և վերջինիս սահմանված պայմաններով և ժամկետներում իրականացնել ձեռքբերված գույքի գնի վճարումը:
 
ՄԱՍ 3. ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
3.1Վաճառողը Ծառայությունների մատուցման էլեկտրոնային/ինտերնետային էջում զետեղում է տեղեկություններ կազմակերպվող սակարկությունների և մատուցվող Ծառայություների մասին` նշելով հետևյալը.
3.1.1 Սակարկվող գույքը.
3.1.2 Սակարկվող գույքի մեկնարկային գինը.
3.1.3 Սակարկվող գույքի գնման գինը, որը ոչ բոլոր դեպքերում է առկա.
3.1.4 Սակարկությունների անցկացման ժամկետները.
3.1.5 Սակարկություններին մասնակցելու համար պահանջվող մասնակցության վճարը.
3.1.6 Սակարկություններին մասնակցելու համար վճարվող դեպոզիտը.
 
3.2 Մասնակիցը գրանցվում է էջում, որից հետո ստանում է հրավեր Վաճառողից` այցելելու Վաճառողի գրասենյակ և ծանոթանալու առաջարկվող գույքի վիճակին` կատարելով նաև սակարկությունների մասնակցության վճարի և դեպոզիտի վճարումը: Վերջինս գույքը տեսնելուց հետո կարող Է նաև հրաժարվել սակարկությանը մասնակցելուց:
 
3.3 Գույքին ծանոթանալուց և համապասխան վճարումները կատարելուց հետո Մասնակիցը կարող է մասնակցել աճուրդին ցանկացած համակարգչից, որը միացված է ինտերնետային գլոբալ ցանցին:
 
3.3.1 Աճուրդի անցկացման ժամանակ ինտերնետ կապի ընդհանուր բացակայության դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում ընդհատել աճուրդը և երկարացնել աճուրդի անցկացման ժամանակահատվածը:
 
 
3.4 Մասնակիցն իրավունք չունի փոփոխել կամ հանել իր գնային Առաջարկը, եթե տվյալ Մասնակցի գնային Առաջարկը դառնում է Լավագույն գինը: Այս դեպքում Մասնակիցը պարտավոր է իրականացնել գույքի գնումը, հակառակ դեպքում Մասնակցի վճարված դեպոզիտը չի վերադարձվում Մասնակցին:
 
3.5 Սակարկությունների անցկացման ժամկետը սահմանվում է երկու շաբաթ կամ տասնչորս օր, եթե այլ բան չի սահմանվում Վաճառողի կողմից համաձայն ենթակետ 3.1.3-ի:
 
3.6 Սակարկությունների անցկացման ամբողջ ընթացքում Ծառայությունների մատուցման էջում զետեղվում է գույքի համար  առաջարկվող տվյալ պահի ընթացիկ գինը, որը փոփոխվում է Մասնակցի կողմից ներկայացված գնային Առաջարկին համապատասխան: Ընթացիկ գինը նշվում է առանց այն առաջարկող մասնակցի վերաբերյալ տվյալների նշման:
 
3.7 Սակարկությունների անցկացման ընթացքում ծառայությունների մատուցման էջում Վաճառողը զետեղում է հատուկ տեղեկություն սակարկությունների փակմանը մնացող ժամանակահատվածի մասին:
 
3.8 Սակարկությունների ժամկետի ավարտից հետո Վաճառողը Ծառայությունների մատուցման էջում զետեղում է տեղեկություն սակարկությունների ավարտի և Լավագույն գնի մասին:
 
3.9 Սակարկությունների ավարտից հետո հինգ օրվա ընթացքում Լավագույն գին առաջարկած Մասնակցի հետ կնքվում է Պայմանագիր:
 
3.10 Եթե Լավագույն գին առաջարկած Մասնակիցը չի կնքում Պայմանագիր կամ չի իրականացնում Պայմանագրով սահմանված պարտականությունները, ապա տվյալ Մասնակիցն ու իր առաջարկած Լավագույն գինը համարվում են որակազրկված: Այս դեպքում Վաճառողն իրավունք ունի իր հայեցողությամբ.

3.10.1 Չեղյալ հայտարարել սակարկությունները և կազմակերպել նոր սակարկություններ. կամ
3.10.2 Սակարկությունների հաղթող ճանաչել երկրորդ Լավագույն գինն առաջարկած Մասնակցին և վերջինիս հետ կնքել Պայմանագիր:
 
ՄԱՍ 4. ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆԸ
 
4.1 Մասնակցի մասին տեղեկությունները ենթակա են պահպանման համաձայն Վաճառողի և Մասնակցի միջև կնքված Գաղտնիության Պահպանման Համաձայնագրի:
 
ՄԱՍ 5. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
 
5.1 Մասնակցի անձնական տվյալները գրանցվում են Վաճառողի մոտ, սակայն ենթակա չեն հրապարակման, եթե այլ բան չի սահմանվում օրենքով կամ դատական ակտով:
 
ՄԱՍ 6. ՎԱՃԱՌՈՂԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

6.1 Վաճառողը պարզապես իրականացնում է սույնով սահմանված Ծառայությունների մատուցումը և որևէ պատասխանատվություն չի կրում սակարկությունների միջոցով վաճառվող գույքի որակի կամ վիճակի համար վաճառքից հետո:
 
6.2 Մասնակիցը սույնով պարտավորվում է զերծ պահել Վաճառողին, վերջինիս մասնակիցներին, բաժնետերերին, տնօրեններին, աշխատակիցներին և փոխկապակցված անձանց ցանկացած պատասխանտվությունից, որը բխում է կամ հետևանք է Ծառայությունների միջոցով գույքի վաճառքի և/կամ վերջինիս ցանկացած ձևով օգտագործման:
 
ՄԱՍ 7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
7.1 Վաճառողն իրավունք ունի ցանկացած պահ փոփոխություններ մտցնել սույն Կանոնների մեջ` այդ մասին համապատասպան տեղեկություններ զետեղելով Ծառայությունների տրամադրման էջում:
 
7.2 Ծառայությունների մատուցման և սակարկությունների անցկացման հետ կապված հեղինակային բոլոր իրավունքները, ապրանքային նշաններն ու մտավոր սեփականության իրավունքները պատկանում են Վաճառողին և պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության ներքո:
 
7.3 Մասնակիցն իրավունք չունի աճուրդի ընթացքում հրաժարվել Վաճառողի կողմից մատուցվող Ծառայություններից բացառությամբ սույն Կանոններով նախատեսված դեպքերի:
 
7.4 Ծառայությունների մատուցման հետ կապված կամ արդյունքում ծագող վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում` դատական կարգով:
 
7.5 Մեքենայի վաճառքը կատարվում է միայն ՀՀ դրամով: Մեքենայի գնման համար գումարը վճարվում է ըստ մեքենայի վաճառքի օրը կենտրոնական բանկի կողմից սահմանած միավոր ԱՄՆ դոլարի գնման կուրսով: