BMW-ն պաշտոնապես ներկայացրել է նոր 6-Series կուպեն

16:32 Մարտ 18, 2011
BMW ընկերությունը տարածել է նոր 6-Series կուպեի պաշտոնական մանրամասները եւ լուսանկարները: Այդ ավտոմեքենայի շնորհանդեսը կանցկացվի Շանհայի ավտոսրահում, իսկ Եվրոպայում նորույթը վաճառքում կհայտնվի աշնանը:
Նախորդողի հետ համեմատությամբ, նոր կուպեն ստացել է 75 միլիմետրով երկարացված անիվային բազա (2855 միլիմետր), իսկ նրա գաբարիտային երկարությունն ավելացել է նույն 75 միլիմետրով: Գումարած, BMW 6-Series Coupe-ն լայնացել է 39 միլիմետրով եւ միաժամանակ կարճացել 5 միլիմետրով: Բեռնախցիկի չափը` 460 լիտր:
Ինչպես եւ նախկինում ներկայացված կաբրիոլետը, վաճառքների սկզբում 6-Series կուպեն մատչելի կլինի երկու բենզինային շարժիչներով: Դա երեքլիտրանոց շարային վեցնյակն է, որը զարգացնում է 320 ձիաուժ հզորություն եւ 450 Նմ պտտեցնող պահ, որը զրոյից մինչեւ 100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,4 վայրկյանում: Այդ ավտոմեքենան կստանա BMW 640i ինդեքսը:
Կուպեի թոփային մոդիֆիկացիան կստանա 6-մխոցանի տուրբոշարժիչ` 4,4 լիտր ծավալով, որը կզարգացնի 407 ձիաուժ եւ 600 Նմ պտտեցնող պահ: Զրոյից մինչեւ հարյուր կմ/շ արագություն ավտոմեքենան կզարգացնի 4,9 վայրկյանում, իսկ առավելագույն արագաությունը կկազմի 250 կմ/ժ:
-
15:44 Ապրիլ 13, 2011
Mazda-ն կթողարկի աշխարհի ամենատնտեսող մեքենան
Ճապոնական Mazda-ն պատրաստվում է 2011-ի առաջին կեսին սկսել նոր Mazda2/Demio-ի արտադրությունը: -
14:40 Ապրիլ 11, 2011
Ուշադրություն
Գրասենյակը տեղափոխվել է: Մեր նոր հասցեն է` Դավիթ Անհաղթի 23, շ 33: -
09:16 Մարտ 26, 2011
Նոր Audi Q7-ը մրցակից է BMW X6-ին
Audi մեկնարկելէ զարգացման մի նոր կատարողական` կողմնորոշվելով ուղղակիորեն BMW X6-ի մոդելի վրա: -
12:54 Մարտ 11, 2011
Alfa 4C-ը կլինի գլոբալ համաշխարհային մեքենա, որը կներկայացվի Միացյալ Նահանգներում
4C հայեցակարգը ձևավորվել է Fiat-ի դիզայնի խմբի կողմից,որի կենտրոնը գտնվում է Թուրինում: Մեքենան արագընթաց է, շատ կոմպակտ և չափազանց ցածր է: -
10:55 Փետրվար 26, 2011
Ամենաարագ մեքենայի ռեկորդը երկրի վրա
Սկսվել է մի մեքենայի ստեղծման գործընթացը, որի նպատակն է սահմանել ամենաարագ մեքենայի ռեկորդը երկրի վրա: