Հարց-Պատասխան
Աճուրդ
Հարց 1. Ինչպե՞ս կարող եմ մասնակցել աճուրդին:
Պատասխան 1. Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում:
Հարց 2. Ինչպե՞ս կարող եմ գրանցվել Կայքում:
Պատասխան 2. Այցելեք <<Գրանցում>> էջը, լրացրեք անհրաժեշտ վանդակները
անգլերեն լեզվով/տառերով` նախապես կարդալով և հասկանալով աճուրդի պայմանները:
Հարց 3. Ինչպե՞ս կարող եմ ծանոթանալ մեքենային և որտեղի՞ց ստանամ տեղեկություն սակարկվող մեքենայի մասին:
Պատասխան 3. Սպասեք <<Սամասու>> ՍՊԸ-ի աշխատակցի զանգին` հաստատելու Ձեր գրանցումը մեկ աշխատանքային օրվա ընթացքում:Վերջինիցս հրավեր ստանալուց հետո այցելեք ընկերության գրասենյակ և ծանոթացեք սակարկվող մեքենային և որոշեք ձեր գնային առաջարկը, որը դուք անում եք մեր կայքում օնլայն ռեժիմով:
Հարց 4. Մաքսազերծվա՞ծ են արդյոք սակարկվող մեքենաները:
Պատասխան 4. Այո, սակարկվող բոլոր մեքենաները մաքսազերծված են:
Հարց 5. Արդյո՞ք պետք է վճարեմ աճուրդի մասնակցության համար:
Պատասխան 5. Այո, Դուք պետք է վճարեք 30000 դրամ դեպոզիտ ընկերության գրասենյակում, որից հետո Դուք կդառնաք աճուրդի մասնակից:
Հարց 6. Ի՞նչ է դեպոզիտը և ի՞նչ կիրառություն ունի աճուրդում;
Պատասխան 6. Դեպոզիտը ենթակա է վերադարձման կամ գույքի վաճառքի գնի մեջ հաշվանցման` բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը սակարկությունների արդյունքում համարվում է հաղթող, սակայն 5 օրվա ընթացքում չի իրականացնում գույքի վճարումը:
Հարց 7. Որտե՞ղ և ինչպե՞ս հետևել աճուրդին:
Պատասխան 7. Գույքին ծանոթանալուց և համապատասխան վճարումները կատարելուց հետո մասնակիցը կարող է մասնակցել աճուրդին ցանկացած համակարգչից, որը միացված է ինտերնետային գլոբալ ցանցին: Որպեսզի ձեր գնային առաջարկը լինի ամենաբարձրը, ձեր առաջարկած գինը պետք է հավասար լինի վերջին մասնակցի առաջարկած գնին:
Հարց 8. Գոյություն ունի՞ որևէ գնային սահման, որին չհասնելու կամ չգերազանցելու դեպքում մեքենան չի վաճառվի:
Պատասխան 8. Ոչ, մեկնարկային գինը այն գինն է, որից սկսած ցանկացած գնով ընկերությունը պատրաստ է վաճառել մեքենան:
Հարց 9. Ի՞նչ դեպքերում կարելի է հրաժարվել աճուրդին մասնակցելուց:
Պատասխան 9. Հաճախորդը կարող է հրաժարվել աճուրդին մասնակցելուց միայն գույքը տեսնելուց հետո: Մասնակիցը աճուրդի ընթացքում չի կարող հրաժարվել մասնակցությունից:
Մեքենայի զննում` ըստ մեքենայի նույնացման համարանիշի (ՄՆՀ)
Հարց 1. Ի՞նչ է մեքենայի նույնացման համարանիշը (ՄՆՀ):
Պատասխան 1. Մեքենայի նույնացման համարանիշը 17 նիշանոց թիվ և տառ է, ըստ որի կատարվում է ԱՄՆ-ում կամ ԱՄՆ-ի շուկայի համար արտադրված մեքենայի պատմության ստուգումը:
Հարց 2. Որքանո՞վ է հավաստի Ձեր տրամադրած տեղեկատվությունը:
Պատասխան 2. Մեր մատուցած տեղեկատվությունը ճիշտ է, բայց ոչ մշտապես լիարժեք:
Հարց 3. Ինչպե՞ս և որտեղի՞ց կարող եմ ստանալ մեքենայի վերաբերյալ անհրաժեշտ ինֆորմացիա մեքենայի նույնացման համարանիշի միջոցով:
Պատասխան 3. Լրացնելով անհրաժեշտ վանդակները <<Մեքենայի զննում>> բաժնում` ստացեք մեքենայի նախնական պատմությունը ձեր էլ. փոստի հասցեյով 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատվիրելով մեկ ՄՆՀ ամբողջական ստուգում՝ Դուք պետք է վճարեք 12000 ՀՀ դրամ անգլերեն տարբերակի համար կամ 14000 ՀՀ դրամ՝ հայերեն տարբերակի համար։ Նույն ամսվա ընթացքում երկրորդ անգամ ՄՆՀ ստուգում պատվիրելու դեպքում Ձեզ կընձեռնվի աննախադեպ զեղչ. Դուք կվաճարեք 3000 ՀՀ դրամ անգլերեն տարբերակի համար կամ 5000 ՀՀ դրամ՝ հայերեն տարբերակի համար, և մենք այն կուղարկենք ձեզ փոստով, էլ. փոստով կամ դուք կարող եք այն ստանալ հենց մեր գրասենյակից:
Մեքենայի պատվեր
Հարց 1. Պարտադի՞ր է իմ գրանցումը կայքում մեքենա պատվիրելիս:
Պատասխան 1. Մեքենա պատվիրելու համար ձեր գրանցումը ցանկալի է, բայց ոչ պարտադիր:
Մեքենա պատվիրելու համար կարող եք նաև այցելել մեր գրասենյակ:
Հարց 2. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկեմ մեքենա պատվիրելիս:
Պատասխան 2.
- Նախնական պատվերի համար գրանցվում եք օնլայն կամ օֆլայն (այցելելով մեր գրասենյակ) եղանակով:
- Պատվիրված մեքենայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ուղարկվում է ԱՄՆ մեր գործընկեր դիլերին` պատվերը հաստատելու և դրա վերաբերյալ մանրամասն տվյալներ ուղարկելու նպատակով:
- Մանրամասն տեղեկատվություն ստանալով` հաստատում կամ մերժում եք ձեր պատվերը: Պատվերը հաստատելու դեպքում պայմանագիր եք կնքում “Սամասու” ՍՊԸ-ի հետ` վճարելով դեպոզիտ, որը հետագայում հաշվանցվում է մեքենայի գնից կամ հետ է վերադարձվում:
- Ձեր հաստատումից հետո պատվերին ընթացք է տրվում, և ձեզ ենք ուղարկում մի շարք մեքենաների առաջարկներ, որոնք համապատասխանում են ձեր պատվերին: Մենք ինտենսիվ և արհեստավարժորեն աշխատում ենք ձեզ հետ, որպեսզի դուք կարողանաք ընտրել առաջարկված մեքենաներից լավագույնը: Եթե մեքենան չի համապատասխանում ձեր պահանջներին, դուք դեռևս կարող եք հրաժարվել ձեր պատվերից և ետ ստանալ ձեր վճարած դեպոզիտն ամբողջությամբ:
- Ձեր ընտրությունը մեկ կամ մի քանի մեքենաների համար հաստատելուց հետո մեր գործընկեր դիլերը ձեռք կբերի ձեր հավանությանն արժանացած մեքենաներից որևէ մեկը:
- Այնուհետև վճարում եք մնացյալ գումարը, որն իր մեջ ներառում է մեքենայի գինը և տեղափոխման ծախսերը:
- Մեքենան հասնում է Երևան 75-90 օրում (երկար գիծ) կամ 45-50 օրում (կարճ գիծ):
Հարց 3. Իսկ եթե մեքենան խնդիրնե՞ր ունենա:
Պատասխան 3.
Մեր ընկերությունը պատասխանատվություն է կրում լուրջ խնդիրների համար: Իրավունքներն ու պարտականությունները կարգավորվում են համաձայն պատվերի պայմանագրի: Ձեր մեքենայի վարմանը վերաբերվող խնդիրների բացակայությունը երաշխավորվում է: Մեր փորձը, շնորհիվ մեր ընթացիկ բարեփոխումների և վստահելի, արհեստավարժ գործընկերների, ցույց է տալիս , որ հնարավոր վնասվածքների, ջարդված, վերակառուցված և հրդեհային կամ ջրի տակ մնացած դեպքերի հավանականությունը մեզ մոտ պատվիրելու դեպքում հավասարեցված է զրոյի: Ի հավելումն այս ամենի, ձեր մեքենան կենթարկվի ամբողջական ապահովագրման Երևան տեղափոխելիս: Չնչին քերծվածքներ հնարավոր է ցանկացած օգտագործված մեքենայի հետ, որը բացառվում է նոր մեքենայի դեպքում:
Հարց 4. Որո՞նք են ձեր ընկերության միջոցով ԱՄՆ-ից մեքենա պատվիրելու առավելությունները:
Պատասխան 4.
Առավելություն. Մենք ցուցաբերում ենք բարձրակարգ մոտեցում մեր բոլոր հաճախորդներին:
Առավելություն. Ձեր ձեռք բերած մեքենան ձեզ վրա կարժենա տեղական շուկայական գնից անհամեմատ ցածր:
Առավելություն. Ձեր յուրաքանչյուր մեկ դոլարը մեծ արժեք ունի մեզ համար: Արժեքը, ինչի համար դուք վճարում եք, կգերազանցի ձեր վճարած գինը:
Հարց 5. Ո՞վ է մաքսազերծում մեքենան:
Պատասխան 5. Մեքենայի մաքսազերծումը կատարվում է պատվիրատուի կողմից, սակայն ընկերությունը կարող է ցուցաբերել խորհրդատվական օգնություն:
Պահեստամասերի պատվեր
Հարց 1. Ո՞ր երկրներից կարող եմ պատվիրել պահեստամասեր ձեր ընկերության միջոցով:
Պատասխան 1. Մեր ընկերության միջոցով կարող եք պատվիրել մեքենաների պահեստամասեր Գերմանիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից և Ամերիկայի Միացյալ Նահանգներից: Գերմանիայից պահեստամաս պատվիրելու դեպքում պարտադիր պետք է նշեք տվյալ պահեստամասի համարը:
Հարց 2. Որքա՞ն է պահեստամասի պատվերի իրականացման ժամանակահատվածը:
Պատասխան 2. Պատվերի իրականացվում է Գերմանիայից և Արաբական Էմիրություններից 4-10 օրվա ընթացքում, իսկ ԱՄՆ-ից` 21-25 օրվա ընթացքում:
Հարց 3. Իսկ եթե պատվիրվող պահեստամասն ինձ շատ շտապ է հարկավո՞ր:
Պատասխան 3. Ո’չ մի խնդիր: Ձեր պատվերը կիրականացվի կուրիերային ծառայության միջոցով:
Հարց 4. Որտեղի՞ց պետք է ստանամ պատվիրված պահեստամասը:
Պատասխան 4. Պատվիրված պահեստամասը դուք կստանաք մեր գրասենյակից կամ մեր աշխատակիցը կառաքի ձեր գտվելու վայրը Երևանի տարածքում:
Հարց 5. Ի՞նչ մակինիշի մեքենաների պահեստամասեր կարող եմ ձեռք բերել:
Պատասխան 5. Կարող եք պատվիրել Mercedes-Benz, BMW, Volkswagen, Nissan, Range Rover և ցանկացած այլ մակնիշի մեքենաների համար նախատեսված պահեստամասեր:
Ուղիղ վաճառք
Հարց 1. Մեքենա գնելու այլ ի՞նչ տարբերակներ կան բացի պատվերից կամ աճուրդից:
Պատասխան 1. Փնտրեք մեքենա <<Ուղիղ վաճառք>>-ի ցանկում և գնեք Ձեր նախընտրած մեքենան կայքում նշված առքի գնով, որը սակարկելի է:
Հարց 2. Ինչպե՞ս կարող եմ տեսնել ինձ հետաքրքրող մեքենան:
Պատասխան 2. Ձեզ անհրաժեշտ է կապ հաստատել մեզ հետ և պայմանավորվել օր և ժամ, երբ Ձեզ հարմար է մեքենան տեսնել:
Բոլոր մեքենաները մաքսազերծված են և գտնվում են Հայաստանում:
Եթե Դուք այստեղ չգտաք ձեզ հուզող հարցերի պատասխանները, ապա առանց վարանելու գրեք մեզ info@ebuy.am էլ. հասցեով, կամ զանգահարեք (010) 26-42-70 հեռախոսահամարով և Դուք անպայման կստանաք ձեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները:
